Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» նախկին տնօրեն. «Համաշխարհային բանկի եզրակացությունը պատվեր է»

Հունվար 21,2016 12:57

Այսօր Կառավարության շենքի դիմաց ցույց անող «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին միացել էր նաեւ գործարանի նախկին գլխավոր տնօրեն Կարեն Իսրայելյանը: Նա լրագրողների հետ զրույցում հերքեց գործարանի հետ կապված Համաշխարհային բանկի եզրակացությունը:
«Ազգային ժողովում գտնվում են հերքման հետ կապված արդյունքները: Գործարանի ղեկավարությունը նույնպես գրել է, որ համամիտ չեն Համաշխարհային բանկի եզրակացության հետ: Գործարար մարդիկ տեսնում են, որ Համաշխարհային բանկի տված եզրակացությունը պատվեր է»,- հայտարարեց Կարեն Իսրայելյանը:
Նախկին տնօրենը չմասնավորեցրեց, թե ով է տվել այդ պատվերը: «Համաշխարհային բանկը ո՞ւմ ագենտն է: Աշխարհում ում պետք է՝ իրենք կարողանում են խեղճացնել, դարձնել սպասարկող պետություն»:

Կարեն Իսրայելյանը տեղեկացրեց, որ Միջպետական բանկը «Նաիրիտի» դեմ տոկոսների հետ կապված էր դիմել դատարան եւ շահել էր 60 միլիոն դոլար. «Այժմ տեղեկացել ենք, որ պարտքերը զիջվել է Հայաստանի կառավարության բաժնետոմս ունեցող «Նաիրիտ 2» եւ «Հայգազարդ» ընկերություններին: Հիմնական հույսը դա է, հիմնական պարտքը դա է, բոլորը դրանից էին անհանգստանում, որեւէ ներդրող դրա համար չէր գալիս: 250 միլիոնի կարգի գումար էր: Եթե պարտքը զիջվել էր, պետք է հասկանալ պայմանները: Եթե կառավարությունը որեւէ պարտավորություն չի ունենա բանկի նկատմամբ՝ դա շատ լավ կլինի եւ կխթանի ներդրումները»:

Գործարանի նախկին գլխավոր տնօրենը հորդորում է չդադարեցնել պայքարը. «Տեսեք՝ աշխատավարձերի համար պայքարեցինք եղավ: Հիմա բոլորի նպատակն այն է, որն գործարանն աշխատի»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031