Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան» ճակատը ողջունում է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացումը

Հունվար 21,2016 12:46

Աշխարհի հանդեպ Իրանի բացվելով պայմանավորված միանգամայն նոր տարածաշրջանային միջավայրի ձևավորման հեռանկարը և այդ հեռանկարին համապատասխան Իրանի համար կամուրջ և դարպաս դառնալը Հայաստանի արտաքին ռազմավարական ապագայի գերակայությունն է:

Առաջնորդվելով այդ գերակայությամբ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի կազմում գտնվող գործիչները մշտապես կողմ են արտահայտվել Իրանի հետ կապված խնդիրների խաղաղ կարգավորման և միջազգային հանրության հետ նրա փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությանը:

Այդ պատճառով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ողջունում է ս.թ. հունվարի 16-ից Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացումը, ինչը տեղի ունեցավ ի կատարումն Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված համաձայնությունների:

Ցավոք, Հայաստանի Հանրապետության ներկայիս ոչ լեգիտիմ և համակարգային կոռուպցիայի մեջ թաղված վարչախումբն ի վիճակի չէ կյանքի կոչելու այս պատմական հնարավորությունը, ուստի մեր ժողովուրդը պետք է նախ լուծի իր ազգային շահերն արտահայտող կառավարություն ունենալու հարցը, ինչը հնարավոր է միայն վարչախմբին հեռացնելուց հետո:

Իր հերթին՝ միջազգային համայնքը պետք է նկատի ունենա, որ հայաստանյան վարչախումբը չի համապատասխանում առաջիկա արմատական զարգացումներին, ուստի տարածաշրջանում ձևավորվող նոր անվտանգային ճարտարապետության մեջ չի կարող լինել հուսալի և արդյունավետ գործընկեր:

Մինչ այդ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր աջակցությունն է հայտնում Իրանի և Վեցյակի միջև սկիզբ առած դարակազմիկ համագործակցությանը և պատրաստ է իր հնարավոր ներդրումն անել դրանում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031