«Մեդիա կենտրոնում» հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման էր եկել Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանը: Չնայած՝ ասուլիսը Արամի 30 հասցեում գտնվող շենքի մասին էր, բայց նա նաեւ անդրադարձավ Օպերային:
«Օպերայի շենքը կարեւոր կառույցն է մեր Երեւանում: Այդ կառույցը իր սահմանատարածական լուծումով պետք է միավորի ե՛ւ Հյուսիսային պողոտան, ե՛ւ Կասկադի կողմից այդ առանցքը: Այդ ճանապարհների վրա կան պատահական աճած, ժամանակին տնկած մեր կողմից ծառեր, այդ ծառերը պետք է հանել, ընկերնե՛ր: Օպերան ավելի կարեւոր է այդ առանցքի վրա, քան այդ 4-5 ծառը: Դա եւս համարում են բնության պաշտպանները, որ չի կարելի մի ծառի ձեռք տալ, այդպես չի կարելի: Քաղաքաշինությունը բավականին լուրջ խնդիր է, պետք է դրան բազմակողմանի մոտենալ»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ