Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ դեսպանատներին. ակնկալում ենք Ձեր միջամտությունը Գևորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի պահանջների կատարման հարցում

Հունվար 21,2016 12:31

Հունվարի 21-ին, ոստիկանության բռնություններից տուժած և այլ ՀՀ քաղաքացիներ նամակներ են հանձնելու Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի, Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի ներկայացուցչություններին: Քաղաքացիներն ակնկալում են դիվանագիտական ներկայացուցչությունների միջամտությունը՝ քաղբանտարկյալներ Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար նրանց քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ նույն խցերում չտեղավորելու, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին Հյուման Ռայթս Ուոչ-ի պաշտոնական հայտարարության համաձայն ազատ արձակելու հարցերում:

Առդիր՝ նամակի բովանդակությունը

2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, օգտվելով Եվրասոցացման ծրագրից հրաժարվելու և Եվրասիականության ուղին որդեգրելու հետևանքով ստեղծված նպաստավոր պայմաններից, Սերժ Սարգսյանի ռեժիմը կտրուկ կերպով ուժեղացրեց ճնշումները ընդդիմության և իր կողմից չվերահսկվող հասարակական կազմակերպությունների նկատմամբ:

Զուգահեռաբար՝ սկիզբ դրվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու միջոցով Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության իշխանությունը հավերժացնելու ծրագրի իրականացմանը, որն ավարտվեց 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների զանգվածային կեղծման միջոցով այդ ցանկալի սահմանադրության ընդունմամբ:

Ուստի այդ ճնշումներն ու բռնությունները նոր՝ շատ ավելի բարձր, մակարդակի հասան 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում և դրանից հետո՝ դրսևորվելով ընտրությունների կեղծված արդյունքների դեմ բողոքող քաղաքական ակտիվիստների ծեծով ու բռնություններով, որոնց գագաթնակետը դարձավ 2015 թ. դեկտեմբերի 31-ից 2016 թ. հունվարի 1-ի գիշերը բողոքող երիտասարդության առաջամարտիկ Գևորգ Սաֆարյանի անհիմն և ապօրինի կալանավորումը:

Վարչախմբի կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպի որդեգրումը, մասնավորապես, հիմնավորվում է այն հանգամանքով, որ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու մասին ՀՀ դատախազին հասցեագրված Հյուման Ռայթս ՈՒոչ-ի պահանջի նկատմամբ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության անդամները հրապարակայնորեն հանդես եկան քամահրական և լկտի հայտարարություններով, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բանտում քրեական բանտարկյալների միջոցով սկսվեց հոգեբանական և ֆիզիկական ահաբեկման գործընթաց, որը սպառնում է ոչ միայն նրա առողջությանը, այլև կյանքին:

Մարդու իրավունքների պաշտպանության վիճակն այնքան անելանելի է դարձել, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, անօգնական զգալով իրեն այդ ինստիտուտի գործառույթներն իրականացնելու գործում, ստիպված հրաժարական տվեց:

Ստեղծված պայմաններում մենք ակնկալում ենք Ձեր միջամտությունը Գևորգ Սաֆարյանի կյանքի և առողջության նկատմամբ բանտում ոտնձգությունները դադարեցնելու և նրան ազատ արձակելու նպատակով ՀՀ իշխանություններին «Հյուման Ռայթս ՈՒոչ»-ի պահանջի իրականացման հարցում:

Խնդրում ենք նաև միջամտել քրեական բանտարկյալներից զերծ խցում տեղավորելու վերաբերյալ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի պահանջի կատարման հարցում: Իր կյանքին և առողջությանը սպառնացող ռեալ սպառնալիքից խուսափելու նպատակով Հայկ Կյուրեղյանը այդ պահանջով հացադուլից հետո արդեն չորրորդ օրն է՝ նաև ջրադուլ է հայտարարել, իսկ այդ գերծայրահեղ միջոցը մոտալուտ վտանգ է նրա կյանքի համար:

 

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Գևորգ Սաֆարյանի մասին ասելիք չունեմ:
    Չափազանց անհամակրելի տղայ մըն է, սակայն անհամակրելիութիւնը օրինապէս ոճիր չէ այս աշխարհին մէջ, հետեւաբար մի քիչ դժվար է արդարացնել իր երկարատեւ բանտարկութիւնը:

    Սակայն Հայկ Կյուրեղյանի պարագային, գանգատները անհասկնալի են:

    Մարդ պէտք է որ ընդունի իր արաքների հետեւանքները:

    Իսկ ահա ձեզի մի բաղդատական՝ վերջերս, ԱՄՆ-յում, մի երեխայ խաղալիքէ ատրճանակ բարձրացուց ոստիկանի վրայ, եւ հետեւաբար՝ ոստիկանը զայն սպանեց: անմիչապէս կրակեց, եւ սպաննեց:

    Եւ հաստատուեցաւ որ ոստիկանը օրինապէս իրաւասու էր այդպէս ընելու:

    https://www.youtube.com/watch?v=mSCftESyKyU

    https://www.theguardian.com/us-news/video/2014/nov/26/cleveland-video-tamir-rice-shooting-police

    https://www.nytimes.com/2015/12/29/us/tamir-rice-police-shootiing-cleveland.html?_r=0

    Եւ դուք ԱՄՆ-ի դեսպանատա՞ն կը դիմէք, այս նիւթով…

    Այս տեղեկութիւնը փոխանցեցէք Հայկին, որ մի քիչ մխիթարվի, նոյնիսկ անդրադառնայ թէ որքան բախտաւոր եղած է ինք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031