Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համար Իրանի նկատմամբ տարիներ շարունակ կիրառվող պատժամիջոցների կասեցումը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի համար:
Ըստ նրա, Իրանը լուրջ ու հավասարակշռված քաղաքականություն վարող երկիր է ու ինքը երբեւէ չի նկատում, որ հայ հասարակությանը վնասներ պատճառած լինի:
«Իրանական շուկան մեծ շուկա է, վառելիքային ստրատեգիական պաշարներ ունի: Բազմաթիվ երկրներ Իրանի հետ համագործակցելու ցանկություն ունեն, որովհետեւ հզորությունն ու հնարավորությունները մեծ են: Բացի դա, որպես գործընկեր՝ Իրանը կայուն երկիր է, եթե հարաբերություններ կառուցեց, դրանք կլինեն փոխադարձ շահավետ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց տնտեսագետը:
Ըստ նրա, Հայաստանը շատ նուրբ քաղաքականություն պետք է իրականացնի՝ ՌԴ դժգոհությունը չառաջացնելու համար. «Մենք գտնվում ենք ռուսական ազդեցության տիրույթում, չեմ կարծում, որ ՌԴ-ն հրճվանքի մեջ կլինի Հայաստան-Իրան հարաբերությունների համար: ՌԴ-ն կարող է միմիայն լուռ համաձայնել այն համագործակցությանը, որոնք ՀՀ-ին չեն հզորացնում, Հայաստանի ցանկությունները դեպի Հարավ չեն տանում եւ ՌԴ շահերին չեն վնասում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ