Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիան՝ ապագա խորհրդարանի ժողովրդավարական դիզայնն ապահովելու համար. «168 ժամ»

Հունվար 21,2016 11:47

«Դեկտեմբերի 6-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կարող է 50 տոկոսից ավելի նկարել, ուղղակի՝ որպեսզի ապագա խորհրդարանի ժողովրդավարական դիզայնն ապահովի, պետք է որոշակի աշխատանքներ կատարեն, այսօր այդ աշխատանքներից մեկը հենց ՀՅԴ-ի հետ կապված կոալիցիոն գործընթացն է»:

Նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Ինչպես հայտնի է, հունվարի 19-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ Դաշնակցությունը «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ առաջարկը։

Ա. Բադալյանի խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ցույց տվեց, որ զուտ հասարակության վրա հենվելով՝ այս կամ այն ուժը չի կարող իշխանության գալ։

Ըստ նրա՝ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ հնարավոր է՝ ակտիվ դրսևորումներ ունենան աշխարհաքաղաքական կենտրոնները, մասնավորապես՝ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը։

Ա. Բադալյանը կարծում է՝ հանրաքվեն ցույց տվեց, որ քաղաքական դաշտում մնացել էին երկու ուժ, որոնց ասածը մեծ ազդեցություն ունի հասարակության վրա՝ մեկը ՀՀԿ-ն է, «որն ունի ֆինանսա-վարչական մեծ ռեսուրս և կարողանում է ընտրակեղծիքների իր մեքենայով համապատասխան տոկոսը նկարել», և ՀԱԿ-ը, որը կարողացավ դեկտեմբերի 6-ին մոբիլիզացնել հասարակության մի զանգվածին, որը գնաց և «ոչ» ասաց։

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031