Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ամենաքիչն է, ինչ մենք կարող ենք անել մեր սահմանները պաշտպանող Հայ Զինվորի համար

Հունվար 21,2016 11:40

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները Հայոց Բանակի օրվա կապակցությամբ (Հունվարի 28) քաղցրավենիք եւ այլ անհրաժեշտ իրեր կուղարկեն սահմանամերձ զորամասեր:

Այս պահին համախմբվել են 50 կազմակերպություն, կազմակերպիչը ակնկալում է համախմբել տուրիստական ոլորտի եւս 50 կազմակերպություն:

Հորդորում ենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներին անմասն չմնալ եւ նմանատիպ ֆլեշմոբ կազմակերպել իրենց շրջանակներում: Սա ամենաքիչն է, ինչ մենք կարող ենք անել մեր սահմանները պաշտպանող Հայ Զինվորի համար, ցույց տալով իրենց, որ մենք՝ հասարակ հայ քաղաքացիներս, սատար ենք մեր Հայ Զինվորներին:

Այն տուրիստական կազմակերպությունների ցանկը, որոնք սիրով մասնակցեցին մեր նախաձեռնությանը, կներկայացնենք ակցիայի վերջում, ինչպես նաեւ կներկայացնենք ֆոտոներ եւ մանրամասն հաշվետվություն ուղարկված ապրանքների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031