Լրահոս
Օրվա լրահոսը

Մարատ Տերտերով. «Չեմ տեսնում որևէ որոշակիություն ՀՀ-ի և Բրյուսելի միջև մոտ ապագայում». «168 ժամ»

Հունվար 21,2016 11:37

Հարցազրույց Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի ղեկավար եւ հիմնադիր, էներգետիկ եւ աշխարհաքաղաքական հարցերով, հետխորհրդային տարածքի խնդիրներով զբաղվող փորձագետ Մարատ Տերտերովի հետ

– Հայաստանը կախված է ՌԴ-ից անվտանգության, էներգակիրների, տնտեսության ոլորտում, և նույնիսկ նման իրավիճակում իրանցիներն են խոսում նման պրոյեկտների մասին, և ոչ՝ հայկական կողմը, քանի որ, ինչպես որոշ փորձագետներ են պնդում, հասկանում են, որ Ռուսաստանը չի ողջունի այս նախաձեռնությունը, որի իրականացման արդյունքում ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից կնվազի։ Այնուամենայնիվ, ՀՀ-ն սկսել է բանակցել ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ՝ լինելով ամբողջությամբ ռուսական ուղեծրում։ Ինչպիսի՞ հարաբերություններ եք պատկերացնում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև։ Ի՞նչ մակարդակի կարող են հասնել դրանք;

– Չեմ ուզում հուսահատեցնել, բայց չեմ տեսնում որևէ որոշակիություն ՀՀ-ի և Բրյուսելի միջև մոտ ապագայում, չեմ տեսնում բեկումներ, լուրջ քաղաքական խթաններ։

Համեմատեմ Ադրբեջանի հետ. թեև Ադրբեջանում կան ժողովրդավարության խնդիրներ, Ադրբեջանի և Բրյուսելի հարաբերություններում կա հստակություն, համագործակցության հստակ շրջանակ, ունեն գազային համաձայնություններ, և սա ավելին է, քան միջին ու մանր բիզնեսը, սա ավելի խոշոր նախաձեռնություն է, իսկ Հայաստանի դեպքում մանր ու միջին բիզնեսի մակարդակ է։

ՀՀ-ի ամենալուրջ խնդիրը ոչ տեղին լինելն է։ Սա ինչ-որ առումով այն է, ինչը ես տեսնում եմ Բրյուսելի և Երևանի միջև։ Ես շատ քննարկումների եմ մասնակցում, բայց դրանց արդյունքում ևս չեմ տեսնում բեկումների հնարավորություն, թե ինչպիսի լուրջ փոխկապակցված քայլեր կարող են լինել։

Ձեր դեսպանը տաք խոսքեր է ասում, դոնորային ծրագրերի մասին է ԵՄ-ն խոսում, տեխնիկական աջակցության, բայց այդ միջոցները չեն կարող համեմատվել այն միջոցների հետ, որոնք ՀՀ-ին տրվում են Միլլերի, Սեչինի երևանյան այցերի ընթացքում։ ԵՄ-ն չի կարող մրցակցել ՀՀ-ում ՌԴ- ի հետ, ՀՀ-ին փաստացիորեն պետք է գումար, ներդրումներ։

Ես չեմ տեսնում, թե ինչպես ԵՄ-ն կարող է օգնել ՀՀ-ին, տեխնիկական աջակցություն, քաղաքական, պատվիրակություններ, այդ ամենը շարունակվելու է, ինչ-որ բարեգործական պրոյեկտներ, գումարներ լինելու են, բայց այդ ամենը կոպեկներ են, մանրադրամ, Ձեր օլիգարխներին դա չի հետաքրքրելու։

Ցավոք, ՀՀ-ում շատ հասարակ մարդիկ պատկերացում չունեն նույնիսկ ԵՄ-ի մասին։ Նրանք ԵՄ-ն նույնականացնում են հոմոսեքսուալության հետ, բայց որպեսզի լուրջ ճեղքում տեղի ունենա՝ անհրաժեշտ է քաղաքական կամք, նյութական աջակցություն, այս պահին նման նախաձեռնություններ չեմ տեսնում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031