Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ. վերափոխել, բայց ի՞նչը. «Հայկական ժամանակ»

Հունվար 21,2016 11:18

Ռուսաստանի ցանկությանը՝ վերափոխել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, ունիվերսալ միջազգային կազմակերպության, որն ի զորու կլինի դիմակայել ժամանակակից սպառնալիքներին, իրականությունից հեռու նախաձեռնության է։

Այն, ըստ ռուսաստանցի եւ հայաստանցի փորձագետների, շարունակում է մնալ հակադիր արտաքին ռազմաքաղաքական շահերով եւ Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունների վրա հիմնված պետությունների միություն։

ՀԱՊԿ-ի վերափոխման՝ Ռուսաստանի մտադրության մասին հունվարի 18-ին հայտարարեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը. «Մենք գործը տանում ենք նրան, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերածվի ունիվերսալ միջազգային կազմակերպության, որն ունակ կլինի հակազդել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին»։

Սակայն մեկ բան է՝ խոսել մտադրությունների մասին, ընդհանրապես մեկ այլ բան՝ դրանք իրագործել։ ՀԱՊԿ-ում առկա մթնոլորտը եւ անդամների, հատկապես Հայաստանի դժգոհությունները խոսում են այն մասին, որ նպատակների մասին քաղաքական հայտարարությունները հիմնված են թույլ «ֆունդամենտի» վրա։

Կազմակերպության անդամ բոլոր պետությունները Ռուսաստանի հետ ունեն անվտանգության կենսական շահեր, որոնք լուծվում են երկկողմ համաձայնությունների տեսքով։ Այդ ֆոնին դաշնակցային շահերը, ասենք, Հայաստանի եւ նույն Ղազախստանի միջեւ, չնայած երկուսն էլ ֆորմալ առումով նույն ռազմաքաղաքական բլոկում են, ոչ միայն բացակայում են, այլեւ հակադրվում։ Քիչ չեն դեպքերը, երբ միջազգային հարթակներում Ղազախստանը, Ղրղըզստանը տուրք են տվել թյուրքական համերաշխությանը եւ աջակցել Ադրբեջանի՝ Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ նախաձեռնություններին։

Այդ երկրները չեն արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից հայկական

դիրքերի գնդակոծման եւ ոչ մի դեպքի։ Հարկ է նշել, որ համանման անտարբեր կեցվածք է դրսեւորում նաեւ Երեւանը, երբ խոսքը վերաբերում է, ասենք, Տաջիկստանի անվտանգության խնդիրներին։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031