Գնահատելով Մոսկվայի «Սպարտակում» անցկացրած ժամանակը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն ԱՄՆ-ում հայտարարել է, թե որքան հաջող էր խաղում «Սպարտակում», այնքան իրեն վատ էին վերաբերվում: «Վեց տարի առաջ ես միանգամայն այլ ֆուտբոլիստ էի: Հիմա ես ուրիշ լիգաներում, երկրներում ու հանգամանքներում հանդես գալու փորձ ունեմ: Այժմ ես ավելի խնամքով եմ վերաբերվում իմ հնարավորություններին եւ մեկ շանսը բավական է գոլ խփելու համար: Նախկինում հինգ, վեց, յոթ հնարավորություն էր հարկավոր: Կարծում եմ, ավելի սառնասիրտ եմ դարձել: Տվեք ինձ մի պահ եւ ես կխփեմ», – հայտարարել է Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ m24.ru-ի