Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային արխիվը կհրատարակի Հայ եկեղեցու՝ 17-19դդ. կալվածաթերթերը

Հունվար 21,2016 11:11

Հայաստանի ազգային արխիվը հրատարակության է պատրաստում Հայ եկեղեցու՝ 17-19դդ. կալվածաթերթերը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Այսօրվա լեզվով ասած՝ կալվածաթերթերը սեփականության վկայականներն են, որոնք ժամանակին ստացվել են Օսմանյան իշխանություններից՝ եկեղեցապատկան հողերի ու ունեցվածքի վերաբերյալ: Մեզ համար այսօր դժվար է ճշտել, թե այդ կալվածաթերթերը որ նվիրական աթոռին են պատկանել: Դրանք 200 են՝ օսմաներենով եւ իրենց համապատասխան կնիքով: Հրատարակվելու է օսմաներեն փաստաթղթի լուսանկարը, ինչպես նաեւ դրա հայերեն թարգմանությունը: Մտածում ենք հետագայում հրատարակել նաեւ օսմաներեն-անգլերեն տարբերակները: Ի սկզբանե ունեցել ենք կալվածաթերթերի օսմաներեն տարբերակները, որոշ տեղանուններ հայերեն թարգմանելու խնդիր կար, բայց, բարեբախտաբար, կարողացանք»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նա նկատեց, որ թեեւ պահպանվել են 200 եկեղեցու կալվածաթերթեր, իրականում հայկական եկեղեցիների թիվն ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում մոտ 1000 էր. «Կամ ոչ բոլոր կալվածաթերթերն են մեզ հասել, կամ էլ ոչ բոլորն են ունեցել նման փաստաթուղթ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ փաստաթղթերի ժողովածուն նախատեսվում է հրատարակել այս տարի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031