Մոսկվայի «Սպարտակից» MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխվելը Յուրա Մովսիսյանի համար այնքան դժվար է եղել, որ ֆուտբոլիստը ստիպված է եղել օգնության համար դիմել ռուսական մաֆիային:
Այս մասին տեղեկացնում է «Desert News»-ը՝ մեջբերելով Յուտա նահանգի ակումբի սեփականատեր Լոյ Հանսենի խոսքերը: «Այդ տեղափոխումը գլուխ բերելու համար նա հարկադրված է եղել դիմել ռուսական մաֆիայի նման ինչ-որ մեկին: Ոչ ոք չէր ցանկանում հենց այնպես զիջել: Գործարքը կնքելը ահավոր ծանր էր», – ասել է Հանսենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ footballhd.ru-ի