Մայրաքաղաքի էլիտար ռեստորաններից մեկը համարվող «Դոլմամա»-ն քանդվելու է: Դեռ 2013 թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրն ասում է՝ կորցնելու է իր 18 տարվա աշխատանքը:
«Վնասը միայն ինձ չէ, ցանկություն կա ամբողջ փողոցը քանդելու: Այստեղ կան մի քանի շենքեր, որոնք 19-րդ դարի են, հրշեջների շենքը 20-րդ դարի է»,- ասում է ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը:
Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է: «Ես չգիտեմ մի տուրիստի, որը ուզում է Հայաստան գա եւ տեսնի նոր սարքած, այն էլ այս կառուցապատողի սարքած շենքերից»,- ասում է Ժիրայր Ավանյանը: Նա առաջարկում է «Հին Երեւան» նախագիծը իրագործել հենց Պուշկին փողոցի վրա: «Որը վերականգնելով ստանում էին այն, ինչ որ ուզում էին»:
«Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակի եռանկյունին պահպանելու համար 80 տուրօպերատորներ դիմել էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ