Դեռեւս դեկտեմբերի սկզբին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ակնարկել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման օրերը հաշված են։
Նրանց միջեւ հերթական «փոխհրաձգություններից» մեկի ժամանակ նախարարն իր խոսքը ձեւակերպելիս օգտագործել էր «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում դեռ աշխատող մարդը…» արտահայտությունը։
«ՀԺ»-ի թղթակիցը երեկ հրավիրված ասուլիսից հետո Արմեն Աշոտյանին հարցրել է՝ փաստորեն ստացվում է՝ ինքը գիտե՞ր, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տալու։ «Դուք կարծում եք, որ իմ քաղաքական կանխատեսումները կյանքի՞ են կոչվում։ Շնորհակալ եմ այդ կարծիքի համար»,- պատասխանել է ԿԳ նախարարը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում