Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ

Հունվար 21,2016 10:37

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ նախորդ շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմվել է 20 վարչական արձանագրություն: Հիշեցնենք, որ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, «չսահմանված և /կամ/ չնախատեսված տեղերում և վայրերում` աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և /կամ/ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Նույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031