Իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո հայաստանյան հասարակական-քաղաքական ուշադրության կենտրոնում է հայտնվել իրանական ուղղությունը, իրանական հեռանկարները, Հայաստանի տեղն ու դերը Իրանի շուրջ զարգացումներում: Եվ լիովին այս քննարկումների ստվերում է հայտնվել մեկ այլ գործընթաց, որի նշանակությունը Հայաստանի համար երեւի թե դժվար է գերագնահատել: Խոսքը Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մասին է, որն անցկացվելու է ընթացիկ տարում:
Վերջին հաշվով, որեւէ ուղղությամբ զարգացման հեռանկարներից առաջ Հայաստանի համար շարունակում է հրատապ մնալ քաղաքակրթական ընտրության խնդիրը: Քանի դեռ Հայաստանի համար չլուծված է մնում այս խնդիրը, որեւէ այլ խնդրի լուծում կամ հեռանկարի իրականացում կարող է լինել ընդամենը կարճաժամկետ էֆեկտ ունեցող գործոն: Որեւէ պետության համար առանցքային խնդիրը հանդիսանում է քաղաքակրթական առանցքը: Որտե՞ղ ենք մենք, ի՞նչ առանցքում ենք մեզ պատկերացնում, քաղաքակրթական ի՞նչ հենքի վրա:
Մինչ այս հարցերը չստանան հստակ պատասխան, մենք չենք կարող գտնել համաշխարհային սուբյեկտների հետ հարաբերման մեր բանաձեւը, մեր շահերից բխող երկարաժամկետ ուղիները: Եվ սա վերաբերում է թե՛ Իրանի հետ, թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Եվ ուրեմն, որեւէ այլ հարց չպետք է հետին պլան մղի այս՝ գլխավոր հարցը: Եվ այս առումով մենք պետք է որպես հասարակություն պարզենք մեզ համար՝ Հայաստանը եվրոպակա՞ն քաղաքակրթության մաս է, թե՞ մենք մեզ տեսնում ենք այլ քաղաքակրթական բեւեռում: Առավել եւս, որ այսօր մենք կարծեք թե դրանցից մեկում ենք՝ եվրասիականում:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում