Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության ձեւական նախաձեռնության եւ ԿԳՆ նմանատիպ հրամանի մասին

Հունվար 21,2016 12:00

ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 31-ի՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ԿԳ նախարարի 30.03.2015թ. N205-Ա/Ք հրամանով սահմանվել է Հանրակրթական ուսումնական հաստատությունների (ՀՈՒՀ) տարեկան բյուջեի պլանավորման եւ ծախսերի հաշվետվության կարգը, որով պետք է առաջնորդվեն տնօրենները՝ դպրոցի ընթացիկ տարվա ֆինանսավորումը նախագծելիս: Այս հրամանի համաձայն՝ դպրոցի բյուջեն պետք է բաց լինի դպրոցի համայնքի համար, նախագիծը պետք է անցնի հանրային քննարկման փուլ, որին պետք է մասնակցեն մանկավարժական, ծնողական եւ աշակերտական խորհուրդները: Իմ տեսակետից՝ այս հրամանով իսկապես դպրոցի ֆինանսավորումը թափանցիկ դարձնելու պահանջն է դրվելու տնօրենների առջեւ: (Տե՛ս «Որոշ դպրոցների տնօրենների՝ իրենց վերապահած ճոխ ու չհիմնավորված հավելավճարների մասին» իմ հոդվածը):

Սակայն երբ խոսքը գնում է բաց կառավարման գործընկերության շրջանակների մասին, սույն հրամանը արձակելուց առաջ թե՛ նախարարությունը, թե՛ մարզերի աշխատակազմերը պետք է արմատապես վերանայեն իրենց կայքերն ու դրանք համապատասխանեցնեն բաց կառավարման գործունեության պահանջներին, այսինքն՝ իրենց կայքերում պետք է դպրոց առ դպրոց տեղադրեն ու թափանցիկ դարձնեն դպրոցների ֆինանսական փաստաթղթերն այնպես, ինչպես դա առկա է Երեւանի քաղաքապետարանի կայքէջում, հակառակ դեպքում այդ հրամանը անիրատեսական է ու խիստ ձեւական: Շատ ձեւական լինելու մասին ասում է նաեւ այն փաստը, որ հրամանն անհատական է (Ա/Ք) եւ չի տարածվում Երեւանի քաղաքապետարանի եւ մարզերի ենթակայության դպրոցների վրա, այլ միայն՝ նախարարության ենթակայության: Սակայն տպավորություն ունեմ, որ նախարարության դպրոցներն էլ չեն առաջնորդվում ԿԳ նախարարի սույն հրամանով, որովհետեւ Հանրակրթության վարչության մշակած փաստաթուղթը, ըստ որոշ ֆինանսիստների, անհամապատասխանության մեջ է գործող նորմերի հետ: Տպավորությունս այն է, որ կառավարությունը հերթական ձեւական պահանջն է դրել նախարարությունների առջեւ, ԿԳ նախարարությունն էլ այն ձեւականորեն կատարել է, այնինչ իսկապես կա այդ հրամանի կարիքը:

Հուսամ՝ ԿԳ նախարարության ֆինանսական բաժինը կվերանայի այդ փաստաթղթի բացերն ու այն դարձնելով արդեն նորմատիվ հրաման՝ դպրոցների բյուջեն կդարձնի հրապարակային՝ նախապես հրապարակայնեցնելով դպրոցների ֆինանսավորման փաստաթղթերը:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Երեւանի ավագանու անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031