Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունն ավարտվեց: Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը երեկ ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ այսօր հայտնի դարձան նաեւ մյուս երկու մրցանակակիրները:
Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը եզրափակիչ տուրում միավորը բաժանեց Սիրանուշ Ղուկասյանի հետ եւ 6,5 միավորով դարձավ փոխչեմպիոն, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվեց նորընծա չեմպիոնին ու 6,0 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ