Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք. Sputnik.md

Հունվար 20,2016 23:03

Մոլդովայի «Արժանապատվություն եւ ճշմարտություն» աջակենտրոն շարժման կողմնակիցները շարունակում են գրոհել այդ երկրի խորհրդարանի շենքը: Ոստիկանները դժվարությամբ են կարողանում շարժման կողմնակիցներին զսպել: Վերջիններս կոչ են անում Մոլդովան միացնել Ռումինիային. հաղորդում է «Sputnik»-ի մոլդովական ծառայությունը:

Ցուցարարները շարունակում են ոստիկաններից խլել սաղավարտները եւ վահանները: Քիչ առաջ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: Մի քանի իրավապահների ինքնազգացողությունը վատացել եւ նրանք լքել են խորհրդարանի շենքը:

Սոցիալիստների կուսակցության եւ «Մեր կուսակցության» ղեկավարները կոչ են անում ցուցարարներին, որոնց հաջողվել է մտնել Խորհրդարանի շենք, տեղափոխվել հրապարակ:

«Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուսատին հայտարարել է, որ իմաստ չունի գրոհել խորհրդարանի շենքը, քանի որ «բոլոր պատգամավորներին եւ նախարարներին ոստիկանական համազգեստով արդեն հեռացրել են շենքից»:

Նշված է, որ սեպտեմբերից Քիշնեւում շարունակվող ցույցերն այսօր թեժացել են, որովհետեւ այսօր խորհրդարանն ընտրել է նոր կառավարություն: Վարչապետ է նշանակվել Պավլ Ֆիլիպը:

Տեղի բնակիչները պնդում են, որ Ֆիլիպի կառավարությունը կազմվել է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի ազդեցությամբ, որն, իբրեւ, «գնել» է խորհրդարանական մեծամասնությունը (101-ից 56 ձայն): Պլախոտնյուկն ինքը նույնպես փորձել է վարչապետ դառնալ, սակայն նրա թեկնածությունը չի ընդունել երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031