«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նա Aravot.am-ին ասաց, որ այսօր կեսօրին նրա պաշտպանյալին տեղեկացրել են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձնախցից նրան տեղափոխելու են 51-րդ խուց. «Այս խուցը հայտնի է իր վտանգավորությամբ, այստեղ քրեական հեղինակություններն են իրենց օրենքներով: Այս խուցը հանցագործ աշխարհի ազդեցության տակ է, այստեղ աշխատում է ոչ թե քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, այլ՝ հանցագործ աշխարհի կանոնները»:
Պարոն Հայրապետյանը պատմեց, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի պետի՝ Ստեփանյանի հետ է զրուցել. «Պետը մտահոգված էլ չէր, ասաց՝ ինչ անեմ, հո Գեւորգ Սաֆարյանի համար առանձին ինչ-որ բան չենք անելու: Հետո ասաց, որ միայն Գևորգին չեն տեղափոխում, այլեւս 15 հոգի հացադուլ է հայտարարել ու դրանով է պայմանավորված»:
Փաստաբանի խոսքով, Գեւորգի տեղափոխումն այլ խուց անդառնալի հետեւանքներ կթողնի նրա կյանքի վրա. «Կյանքի, մահի պայքար է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բողոքելու, ահազանգելու տեղ չկա, լսող չկա, ՄԻՊ էլ չկա հիմա … Սիրիան ինչու՜ այդ օրը ընկավ, – երկարատեւ բռնապետության պատճառով առաջինը եւ՝ ամենագլխավորը: