Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց զարգացող ֆեդերացիաների դահուկավազքի գավաթի միջազգային անդրանիկ խաղարկությունը, որին մասնակցում էին վեց երկրների (Հայաստան, Իրան, Բելառուս, Սերբիա, Լիտվա եւ Ռումինիա) 50 ներկայացուցիչներ: Մեկնարկային օրն անցկացվեցին ազատ ոճի կանանց 5 կմ եւ տղամարդկանց 10 կմ մրցավազքերը:
Կանանց մեջ մրցանակային եռյակը, ըստ հաջորդականության կազմեցին Կատյա Գալստյանը (Հայաստան), Նիկոլետա Սովարշին (Ռումինիա) եւ Մայդա Դրնդիչը (Սերբիա):
Տղամարդկանց պայքարում պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ հայաստանցի Սերգեյ Միքայելյանը: Նրան հաջորդեցին բելառուս Յուրի Աստապենկան եւ Միքայել Միքայելյանը:
Կարդացեք նաև
Այս մրցմանը զուգահեռ անցկացվեց նաեւ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո վարկանիշային միջազգային մրցաշար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ