Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանի գրասենյակի պարզաբանումը Վարդգես Գասպարիի գործով

Հունվար 20,2016 21:45

Վարդգես Գասպարին հրապարակային կերպով փորձել է վարկաբեկել հանրային պաշտպանի գրասենյակը, այն բանի համար, որ գրասենյակը քրեական գործով հանրային պաշտպան էր տրամադրել Վարդգես Գասպարիին։

Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը՝

Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։

21.12.2015թ. հանրային պաշտպանի գրասենյակը ստացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը գտել է, որ «Վարդգես Լիվանի Գասպարիին պետք է ազատել իրավաբանական օգնության վճարից և դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան նշանակելու համար..»։

Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ տրամադրել հանրային պաշտպան, ինչը և կատարել է։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եթե պարոն Վարդգես Գասպարին ունի պաշտպան կամ պաշտպաններ և իր պաշտպանությունն իրականացնում է փաստաբանների միջոցով, ապա կարող է ազատորեն հրաժարվել հանրային պաշտպանից և իր պաշտպանությունն իրականացնել իր ընտրած փաստաբանների միջոցով։

Հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը որևէ դատավարական գործողություն չի կատարել, չի ծանոթացել քրեական գործի նյութերին, քանի որ չի ունեցել պարոն Վարդգես Գասպարիի համաձայնությունը։

Բոլոր դեպքերում, հասկանալով Վարդգես Գասպարիի չհիմնավորված զայրույթի իրական դրդապատճառները և ուղղորդումները, հանրային պաշտպանի գրասենյակը միշտ պատրաստ է նրա ցանկության դեպքում պաշտպանել վերջինիս շահերը։

Հանրային պաշտպանի գրասենյակի

ղեկավար՝ Մելանյա Առուստամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031