Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Մարգարիտա Գասպարյանն այսօր հաղթահարեց նաեւ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանը՝ 1 ժամ 25 րոպեում միեւնույն 6-4, 6-4 հաշվով պայքարից դուրս թողնելով ճապոնացի Կուրումի Նարաին: Հայ թենիսիստը երրորդ փուլում հանդիպելու է Յուլյա Պուտինցեւայի հետ:
Մարգարիտան մրցաշրջանը սկսել է WTA-ի դասակարգման հարյուր լավագույնների երկրորդ հատվածում, սակայն արդեն Top 50 մտնելու լավ հնարավորություն ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ gettyimages-ի