Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 20-ին քննվել է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամ Մարինե Կատանյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Մարինե Կատանյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ միջնորդությունը բավարարվել է, եւ Մարինե Կատանյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է. «Հիմնավորումներ որպես այդպիսին չեն եղել, ուղղակի ստանդարտ ձեւակերպումների վրա է՝ կխուսափի, կխոչընդոտի, որի առարկությունները մենք ներկայացրեցինք, սակայն դատարանը, բոլորիս համար էլ պարզ է, որ պետք է բավարարեր: Հավանաբար, բողոքարկելու ենք, ուղղակի հաշվի առնելով, որ միանշանակ համոզված ենք, որ վերաքննիչ դատարանը որեւէ փոփոխության չի ենթարկի, կարող է դա միայն զերծ պահել բողոքարկելուց, բայց, հավանաբար, կբողոքարկենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ