Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ-ն հստակեցնում է H1N1-ից մահացածների թվերը

Հունվար 20,2016 19:33

Տեղեկացրել էինք,  որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից Aravot.am-ին վստահեցրել էին, որ այսօր իրենց մոտ H1N1-ից երկու մահ է եղել. մեկը՝ 74-ամյա Քնարիկ Սարգսյանն է, որն իրենց մոտ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, մյուս մահացածը 42-ամյա կին է եղել: Երկուսն էլ ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ու նրանց մոտ հաստատվել է H1N1-ը:

Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրել էին, որ այսօր H1N1 վիրուսից մահվան դեպք է եղել նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ինչը, սակայն, հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն մեզ հետ զրույցում հերքել էր:

Առողջապահության նախարարությունը մեր հրապարակումից հետո հավելյալ ճշտեց  H1N1-ից մահվան դեպքերն ու վստահեցրեց, որ «Էրեբունիում» մահվան դեպքը գրանցվել է կիրակի օրը, պարզապես H1N1 վարակն այսօր է հաստատվել, ուստի այդ մասին այսօր են տեղեկացրել, ինչը թյուրիմացություն է առաջացրել:

Ինչ վերաբերում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գրանցված դեպքերին, նախարարությունից վստահեցրին, որ այսօր մահացած միայն մի կնոջ մոտ է հաստատվել խոզի գրիպը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031