Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Շուշան Պետրոսյանին. «Հանրային դեմք ես, դրան պետք է պատրաստ լինես»

Հունվար 20,2016 19:15

«Մենք պետք է հաշվի առնենք, թե ովքեր ենք մենք: Լինելով քաղաքական գործիչ՝ մենք հանդիսանում ենք նաեւ քննադատության թիրախ: Հանրային քննադատությունը մեր նկատմամբ կարող է լինել թույլատրելի սահմանները գերազանցող, երբեմն նաեւ վիրավորող, զրպարտիչ: Բայց դրանք մեր կողմից չպետք է հիմք դառնան, որ մենք այդպես պատասխանենք օգտատիրոջը եւ սպառնանք այդպես աչքերը հանել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան մեկնաբանության մասին այսպիսի տեսակետ հայտնեց Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ այդ հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովը փետրվարի 1-ին նիստ է հրավիրելու եւ քննարկելու է Շուշան Պետրոսյանի դեմ բողոքը:

Մեր հարցին՝ Դուք էլ եք ֆեյսբուքյան օգտատեր, կլինեն նաեւ քննադատություններ, որովհետեւ մեծ հարթակ է, երբ որեւէ մեկնաբանություն Ձեզ դուր չի գալիս, ի՞նչ եք Դուք անում, Ձեր արձագանքն ինչպիսի՞ն է լինում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե սպառնալիք է, ապա իրավապահ մարմիններին դիմելով, եթե այնպիսի զրպարտություն ու վիրավորանք է, որը գտնում ես, որ խոչընդոտ է քո գործունեությանը, ապա դատական կարգով ես հարցը լուծում: Տվյալ պարագայում ուղղակի այդպես պատասխանել օգտատիրոջը, չեմ կարծում, որ ճիշտ է, բխում է քաղաքական գործչի շահերից եւ իր գործունեության նպատակից: Կարող ենք պատասխանել վիրավորանքին, բայց պետք չէ: Հատկապես այդ կերպ պատասխանել հանրային տարածքում, որտեղ բոլորը հնարավորություն ունեն ծանոթանալու, սխալ է: Դու պետք է պատրաստ լինես: Դու ընտրել ես այնպիսի գործունություն, որը  հանրության առջեւ հաշվետվություն է պահանջում, եւ հանրության քննադատության իրավունքի իրացում է պահանջում: Դա մենք ենք ընտրել: Դա քո ընտրության խնդիրն է:

Մենք երդվել ենք, որ պետք է ծառայենք, որ մեր գործունեությունը պետք է լինի Սահմանադրությանը համահունչ, հետեւաբար նաեւ հանրության քննադատությունը պետք է ընդունենք: Անթույլատրելի է այդպես ֆեյսբուքում մտնել բանավեճի մեջ: Եթե դու հանրային դեմք ես, քո կարծիքը, քո հրապարակումը, քո դիրքորոշումը կարող է շատերին դուր չգալ, ընդհուպ կարող են սահմանն անցնել քննադատելիս, դուք դրան պետք է պատրաստ լինեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տիկին Փոստանջյանը ամենավերջի՜ն անձն է որ ոեւէ մէկին պատշաճ խօսելակերպի դասեր կարող է տալ: Ամէն անգամ որ ինք իր անխոնջ բերանը բանայ, հերիւրանք, վիրաւորանք եւ – դիտումնաւոր – անկրթութիւն կը հոսի անկէ: Շուշան Պետրոսեանը գոնէ արուեստագէտ է, զգայուն եւ զգացական անձ է, եւ այն ձեւով կարելի է արդարացնել իր նիւթի առարկայ խօսակցական դիպվածը, որ նաեւ անսովոր եւ պատահական է միայն, իր պարագային: Տիկին Փոստանջյանը չունի ոչ մի պաշտպանութիւն, իր խօսակցական տեւական սայթաքումների համար:

    • partadir says:

      Մեկ օրինակ բերեք, dear Guerilla.

      • Հ.Շ. says:

        երբ որ «ամէն անգամ» եմ ասում, դեռ ի՞նչ օրինակ բերեմ, բարեկամ

        երթանք մի քիչ խորքին՝ տիկինը ինքզինք պատկերացնում է որպէս հմուտ ու վարպետ քաղաքագէտ, սակայն այդ մարզում ամենահիմնական բանը չի հասկացել՝ անհատները չշփոթել Պաշտօնին հետ. հետեւաբար, ինք տեւաբար վարկաբեկում է այն իսկ հիմնական հիմնարկութիւնները, հեղինակաւոր դիրքերը, որոնց խորապէս տենչում է հասնիլ, տիրանալ (երազներուն մէջ…)

        նաեւ, ուղղակի պաշտամունք ունի օտարների նկատմամբ (այսինքն՝ ստորակայութեան բարդոյթ որպէս հայ)

        ամէն դէպքում, Շուշան Պետրոսեանի շուքին չի հասնիր. հանգիստ թողեցէք այդ վաստակաւոր եւ ազգասէր երգչուհին.

  2. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Հ.Շ. Տիկին Փոստանջյանը ժողոնրդի կողմից սիրված և ընտրված պատգամավոր է: Նա արտահայտում է շատ և շատ հայերի (այդ թվում նաև սփյռքի ) կարծիքը: Փոստանջյանի քննքդատության հասցեատերը այս իշխանություններն են: Փոստանջյանը պայքարում է անարդարության, թալանի, արտագաղթի, կոռուպցիայի, բանակում տիրող հոռի բարքերի, Հայաստանը կործանողների դեմ: Երբևէ տեսել եք հասարակ մարդիկ վատ բան գրեն Զարուհու մասին? Ամոթ է, որտեղ մի ճնշված մարդ կա Զարուհին ու Անահիտ Բախշյանը այնտեղ են:
    Տիկին Շուշան Պետրոսյանը այս իշխանությունների հավատարիմ մարտիկն է և ” իր անխոնջ ու զգացական բերանը կբանայ” մի հասարակ աղջկա սպառնալու համար: Եվ դա այնքան էլ “անսովոր ու պատահական չէ իր պարագային”:

    • Հ.Շ. says:

      ամէն մարդ արժանի է իր ընտրած հերոսներին

      ի տարբերութիւն ձեզի, սակայն,
      ես չեմ հերոսացնում Շուշան Պետրոսեանը

      իսկ թէ որ մարդիկ վատ բաներ չեն գրում Տիկին Փոստանջյանի մասին, այդ մէկը երբեք չի նշանակում որ վատ կարծիք չունեն իր մասին. լռում են, այլազան պատճառներով

      նվազագոյնը՝ ոճի, պատշաճութեան եւ վարվելակերպի խնդիրներ ունի այդ ձեր կածեցեալ «pasionaria»-ն

      Շուշան Պետրոսեանի միակ սխալը այդ մոլորած օրիորդիկին այդքան կարեւորութիւն տալը եղած է

  3. Հ.Շ. says:

    ի դէպ, ոեւէ մէկը հարց տալի՞ս է թէ վերջերս ո՞ւր է կորչել Պարոն Րաֆֆի Յովհաննիսեանը… Հայաստանի Փրկիչը երեւի ձմռան օրերը նախընտրում է անցկացնել հարաւային Գալիֆորնիայի ճոխ արեւին տակ… մինչ մի քանի շաբաթ առաջ կը ջանար ժողովուրդը փողոց իջեցնել, մնայուն ցոյցերու համար…

    ալ կը բաւէ այսքան հեշտօրէն խաբվիք, Հայաստանի բարի ազգակիցներս

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031