Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 20-ին քննվում էր նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Քիչ առաջ, Արթուր Վարդանյանի փաստաբան Սիրուշ Աղվանյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել է եւ Արթուր Վարդանյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ