Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«H1N1-ից մեզ մոտ այսօր մահ չի եղել». Շուշան Հունանյան

Հունվար 20,2016 18:30

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրել է, որ H1N1 վիրուսից մահվան արդեն 18 դեպք է գրանցվել:

Aravot.am-ին նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այսպես ասած՝ խոզի գրիպից այսօր երկու կանայք են մահացել՝ 84 եւ 40 տարեկան: Ըստ նախարարության, մահացած կանանց մոտ մի շարք խրոնիկ հիվանդություններ են եղել, եւ նրանք բավականին ուշ են դիմել բուժօգնության, հիվանդանոց տեղափոխման առաջին իսկ օրվանից  միացված են եղել արհեստական շնչառական ապարատին:

Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն ասաց, որ 84-ամյա կինը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ մյուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանն Aravot.am-ին վստահեցրեց, որ իրենց մոտ H1N1 վարակից մահ չի եղել: Հունանյանի այս պնդումը փոխանցեցինք Անահիտ Հայթայանին, որը լուրը ճշտելուց հետո մեզ կրկնին վստահեցրեց՝ 84-այմա կնոջ մոտ այսօր է հաստատվել H1N1:

Սակայն Շուշան Հունանյանը առողջապահության նախարարության հայտարարությունից հետո կրկին պնդեց՝ «Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1-ից մահվան դեպք չի եղել»:

Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ այսօր իրենց մոտ H1N1-ից երկու մահ է եղել. Մեկը՝ 74-ամյա Քնարիկ Սարգսյանն է, որն իրենց մոտ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, մյուս մահացածը 42-ամյա կին է եղել: Երկուսն էլ ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ու նրանց մոտ հաստատվել է H1N1-ը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031