Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդը դիմում է կառավարությանը` անօրինական վարորդներին հսկողության տակ պահեն

Հունվար 20,2016 18:20

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում անհատ տաքսու վարորդ Հմայակ Բաբայանը չնայած իր գոհունակությունը արտահայտեց, որ շուրջ 1 տարի առաջ լիցենզավորման կարգ է փոխվել`դեղին պետհամարանիշները փոխարինեցին սպիտակներով, բայց, այնուամենայնիվ, իր դժգոհությունը արտահայտեց, որ առ այսօր գրեթե հավասար չափի չլիցենզավորված մեքենաներ են քաղաքում աշխատում եւ խանգարում իրենց աշխատանքին:

«Եթե ես դիմեմ ինչ որ աշխատանքի`տարիքային խնդիր կա, չեն ընդունում: Ես ստիպված ինչ-որ միջոցներով ձեռք եմ բերել մեքենա եւ աշխատում եմ, այն էլ օրինական ձեւով: Իսկ մարդիկ կան, որ աշխատում են բանկում, բայց ազատ ժամանակ ինձ հետ միասին տաքսի են քշում»,- նշեց պարոն Բաբայանը:

Նա ասաց նաեւ, որր կապի եւ տրանսպորտի նախարարությունը հսկողության տակ պիտի վերցնի անօրինական տաքսու վարորդներին:

Հմայակ Բաբայանը ավելացրեց, որ շուրջ 13 տարի նա տաքսի է վարում, որը աշխատանքային ստաժ չի համարվում.վ«Դեղին համարանիշներով, երբ որ աշխատում էինք՝ այդ ժամանակ կար նաեւ 5 հազար ամսական, բացի հաստատագրված գումարը, վճարում էինք, հետո ասացին` կարաք չվճարեք: Ճիշտն ասած, մտքներով չի անցել, որ հենց այդ ժամանակ հարցը բարձրացենք: Տեսնում ես՝ տարիքդ մոտենում է թոշակին, սկսում ես մտածել»,-ասաց պարոն Բաբայանը:

«Քաղաքացիական Դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը նշեց, որ այսօր քաղաքում օրինական տաքսիները հաշվվում են մոտ 8 հազար հատի չափով, իսկ անօրինական տաքսիները, ըստ պարոն Դոստորյանի, ավելի շատ են:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը` «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031