«Կենաց լույս և սատանական փորձություն» է կոչվում գիրքը, որում հեղինակը՝ Լևոն Պողոսյանը, առաջ է քաշում մի տեսություն, որը դեռ տարածված չէ գիտական աշխարհում. «Որպեսզի ամեն մի նորույթ արձանագրվի գիտական աշխարհում, այն նախ տվյալ պետության ակադեմիան պետք է արձանագրի: Առայժմ մեր ակադեմիան նման ցանկություն չունի»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Պողոսյանը:
«Կենաց լույսն այն բնական լույսն է, որի ներքո բոլորս ապրում ենք,- մեկնաբանելով իր աշխատության վերնագիրը՝ շարունակեց բանախոսը,- իսկ 12 կենդանակերպերից ամենավերջինը` Ձուկը, մարդկության փորձության կենդանակերպն է՝ սատանական փորձությունը: Ձուկը մարդկության փորձության համար է նախատեսված. ինչքանով է մարդը հասցնում 23 հազար տարվա ընթացքում կեղտոտվել, որպեսզի հետո մաքրվի: Իսկ ինքնամաքրման հատկություն ունի միայն ու միայն առաջին արարված մարդու՝ հայի գենը, որը կոչվում է արմենոիդ: Քանի որ մարդիկ այնքան էին շատացել, որ այլ կերպ հնարավոր չէր արարչական օրենքներով ապրել և ղեկավարվել, մարդկանց մաքրազատել էր պետք, այդ իսկ պատճառով քաղաքակրթությունը, որին արարիչ ենք համարում, նախատեսել է այս վերջին փուլը՝ փորձությունը»:
Ըստ Լևոն Պողոսյանի՝ այսօրվա մեր տառերը թորգոմյան են, որոնց հետ Մեսրոպ Մաշտոցը կապ չունի, իսկ դրանից առաջ եղել է Արամյան այբուբենը. «Բոլոր 10 ազգերն ի սկզբանե ապրել են Արարատի վրա, բայց շատանալով սկսել են կռվել իրար հետ: Եվ Արամը, ինչպես Քեյսին է ներկայացնում, կառուցել է առաջին պետությունը, իսկ մնացած 9 ազգերին ասվել է, որ այդպես պետք է կառուցվի պետությունը: Այդ ազգերն իջել են Արարատից, իսկ Արամը դարձել է առաջին պետության արքան, և այդ պետությունը Հայոց պետությունն է:
Հետագայում ծնվեց այն գաղափարը, որ հայը պետք է ստրկացում ապրի, քանի որ առաջին արարված մարդն է: Բիբլիայում գրված է, որ Եհովան ասաց՝ Ամալեկի (հայի) հիշատակը երկնքի տակից պետք է ջնջեմ, իսկ հիշատակը ջնջելու համար նախ պետք էր պատմությունը, գիրն ու գրականությունը ջնջել: 301թվականին արգելվեցին հայկական դպրոցները, որովհետև դրանք մեհյաններում էին: Մինչև 405 թվականը մենք դպրոց չենք ունեցել: Հետո Մեսրոպ Մաշտոցը, որը վարդապետ էր և եկեղեցում ասորերենից ու հունարենից թարգմանություններ էր անում, բողոքեց, որ հայը քրիստոնյա չի դառնում, որովհետև շատ հպարտ է ու չի ուզում Բիբլիան այլ լեզուներով կարդալ: Եվ հարյուր տարի հետո հայոց տառերը վերադարձվեցին, դպրոցներ բացվեցին եկեղեցիներում: Գրերը Մաշտոցը չստեղծեց: Ինչպես Կորյունն է վկայում, երկաթագրերը բերեցին արքունիք և շարեցին արքայի, Մաշտոցի և Սահակ Պարթևի դիմաց: Թորգոմյան (Թորգոմը Հայկի հայրն էր) են կոչվում տառերը, որոնցով մենք այսօր գրում ենք: Դրանք 8512 տարի առաջ են ստեղծվել»,- այսպես է կարծում Լ. Պողոսյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կա արդյոք գոնե մեկ նյութեղեն ապացույց այդ մասին? Ասենք 301 ից առաջ գոնե մի հայատառ գրություն: Այդ մասին բազմիցս ասվել է, որ կան պատմիչների վկայություններ, բայց մենք գիտենք, որ անհնար է մշակույթն այդպես անհետացնել: Ժայռերի վրա մի բան մի տեղ մնացած կլիներ: Նույնիսկ անհետացած դինոզավրերին են գտնում, հազարամյակներով տարածում ստացած գրերը անհետացնելն ուղղակի ահնավանական է թվում:
Շարունակեք Հայաստանում այս տեսակի հիմարություններ, ցափռտուքներ դուրս տալ։ Ամեն մի հիմար ինքնիրեն բանասերի տեղ է դրել։