Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետը Հին Երեւանը ջնջելու մասին

Հունվար 20,2016 16:41

Արամի 30 հասցեում գտնվող շենքն այլեւս չկա: Այն գիշերով քանդվել է. քաղաքապետարանի մեկնաբանությամբ՝ Արամի եւ Աբովյան փողոցների մայթերը ընդլայնելու նպատակով:

Տարածքի սեփականատեր «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի տնօրեն Ավեդիս Կարագուլյանն է, քաղաքաշինական ծրագիրը նախագծող, ճարտարապետը Աշոտ Ալեքսանյանը: Վերջինս մամուլում ասել էր, թե շենքը բարի նպատակով է ոչնչացվել՝ Երեւանը տրանսպորտային սթրեսից փրկելու համար:

Hranush_Xaratyan

Aravot.am-ը ազգագրագետ Հրանուշ Խառատյանից հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում Արամի 30 հասցեում գտնվող շենքը քարուքանդ անելու վերաբերյալ, ընդհանրապես Հին Երեւանը ջնջելու մոլուցքը:

«Այսօրվա Երևանը ուրարտական շրջանը վկայող 2800-ամյա անցյալի և դեռևս անհասկանալի ներկայի՝ միմյանց հետ ոչնչով չկապված գոյություններ են: Պատկերացնենք մի տարեց մարդու, որի ձեռքին կա իր ծննդյան վկայականը, որից հետո՝ հայելի, որին նայում է տարեց մարդը և չգիտի՝ ինքը ով է: Ծննդյան վկայականում կա անուն-ազգանուն, հետո՝ դատարկություն է, չկա կենսագրություն, չկա անձնագիր, չկա աշխատանքային գրքույկ, չկա հիշողություն, չկա ոչ մշակութային, ոչ նյութական ժառանգություն, չկա իր կենսագրության որևէ հաստատում: Մարդուն ասել են, որ սա՛ է քո ծննդյան վկայականը, և մարդն անընդհատ բազմացնում է այդ ծննդյան վկայականը՝ իր անձի գոյությունը հաստատելու համար: Այդ մարդու մնացած բոլոր փաստաթղթերը վերացրել են, իրենից խլել են և արխիվներից հանել ոչնչացրել են հիմքերը»,-դիպուկ ներկայացրեց ազգագրագետը:

Տիկին Խառատյանի եւ այլ կարծիքների մասին մանրամասն՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031