Նախկինում գրել ենք, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը ծնվել եւ մեծացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում, անասնապահի ընտանիքում: Նա գերազանցությամբ է ավարտել Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հայկական դպրոցը, 2 տարի սովորել Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:
Նավթի համաշխարհային գների անկումը ադրբեջանական մանաթի արժեզրկում, այդ երկրի տնտեսության մեջ անկում է առաջացրել: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շ. Մուստաֆաեւն ասել է, որ կստեղծվի Ադրբեջանի ազգային բրենդ, զարկ կտրվի ոչ նավթային սեկտորի զարգացմանը՝ պետության մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է haqqin. az կայքը,Շ. Մուստաֆաեւը հայտարարել է, որ առաջիկա մեկ, մեկուկես տարվա ընթացքում գյուղատնտեսության, վերամշակման եւ արդյունաբերության ոլորտներում պետք է իրականացվի 150 ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել 15 հազար աշխատատեղ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ի՞նչ անենք հիմա, ծափ տանք պարե՞նք:Այս հրապարակման իմաստը չեմ հասկանում: