Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական թերթ. ԵԽԽՎ կուլիսները ցնցվում են Ղարաբաղի վերաբերյալ օրինագծի կաշառքից

Հունվար 20,2016 15:24

Թուրքական Demokrathaber պարբերականը ուշագրավ և ցնցող հոդված է տպագրել 2016թ-ի հունվարի 25-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկման դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու առանձին նախագծերի քվեարկության մասին: Թերթը բացահայտել է, որ նախագծերի հետևում կա կոռուպցիոն համագործակցություն Ադրբեջանի և եվրոպացի պատգամավորների միջև:

Ադրբեջանի բարեկամ և դաշնակից Թուրքիայում այդպիսի հոդվածներն ու քննարկումները արդեն իսկ խոսում են երկու պետությունների հարաբերությունների աստիճանական վատթարացման մասին:

Ուշագրավ է, որ թուրքական թերթի հոդվածի տպագրումից օրեր առաջ Անկարա էր այցելել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, հանդիպումներ ունեցել թուրք խորհրդարանականների հետ և քննարկել տարածաշրջանային կարևորության որոշ հարցեր:

Թուրքական Demokrathaber պարբերականի հոդվածը Diplomat.am-ը ներկայացնում է թարգմանաբար.

«Ստրասբուրգի կուլիսները խառնվել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի օրակարգ մտած` Ղարաբաղի վերաբերյալ նախագծի կողմնակալության մասին վարագույրի հետևում միջազգային հանրության քննադատություններով:

Դենիզ Գյունեշ / Demokrat Haber

2016թ-ի հունվարի 25-ին ձմեռային նստաշրջանն սկսող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) պատրաստվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի առիթ դարձած Լեռնային Ղարաբաղի շրջանի վերաբերյալ երկու առանձին նախագծերի քվեարկությանը:

ԵԽԽՎ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի կողմից ներկայացված` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախագծերը ԵԽԽՎ-ում քվեարկության են դրվելու 2016թ-ի հունվարի 26-ին:

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը կանխամտածված կերպով ջրից զրկելու» և «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավված շրջաններում բռնության ուժգնացում» վերնագրով երկու նախագծերով նպատակ է հետապնդվում օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի սահմաններում գտնվող Սարսանգի ջրամբարից ջրի արտահոսքն ապահովելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից հայ ռազմական միավորներին դուրս բերելու և նրանց փոխարեն ազերի զինվորական միավորներ տեղակայելուն ուղղված առաջարկները:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գծում պարբերաբար տեղի ունեցող զինված բախումներին հետևող միջազգային խաղաղարար դիտորդները արձանագրում են, որ առաջարկը, որը ցանկանում են օրակարգ մտցնել ներկայացվող նախագծերով, և տարածաշրջանում նոր ռազմական միավորների տեղակայումը չեն նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

ԴԱՎԱԴՐՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում քննարկվելիք նախագծերի քվեարկությունից օրեր առաջ ուշագրավ են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնամետ աղբյուրներից անկախ իրավիճակը գնահատող միջազգային վերլուծաբանների քննադատությունները` ուղղված նախագիծը օրակարգ մտցնող` Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի և ԵԽԽՎ նոր շրջանի նախագահ Պեդրո Ագրամունտիի կանխակալությանը:

Ընդգծելով, որ բրիտանացի պատգամավոր Ուոլտերը առաջարկը ներկայացնելիս առաջնորդվել է միայն Բաքվի ղեկավարության տեսակետով, ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կառավարությանը աջակցող Անկարայի կողմից նախորդ տարվա մայիս ամսին Ուոլտերին Թուրքիայի քաղաքացիության շնորհումը չէր կարող պատահականություն լինել:

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուից ձեռքից Թուրքիայի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթն անձամբ ստացած Ռոբերտ Ուոլտերի կողմից Բաքվի ղեկավարության շահերն արտահայտող առաջարկն օրակարգ բերելը առիթ է տվել այն մեկնաբանելու որպես «դավադրություն», իսկ կողմնակալ լինելու մեղադրանով քննադատությունների առիթ հանդիսացող նախագծի քվեարկությունից օրեր առաջ Ստրասբուրգի կուլիսներում սկսել են քննարկվել պնդումներն այն մասին, որ առաջիկայում Ուոլտերին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունում խորհրդականի պաշտոն է շնորհվելու:

Ուշագրավ է ԶԼՄ-ներում շրջանառվող այն հայտարարությունը, որ Ռոբերտ Ուոլտերի` Թուրքիայի քաղաքացիություն ստանալու գործընթացում արտգործնախարար Չավուշօղլուի «հատուկ խնդրանքով» ապահովվել է դյուրություն, իսկ Բոդրումում հատկացվող կացարանում տեղավորվելու գործընթացում «բարդություններ չեն առաջացել»:

Նշվում է, որ պատահական չէ նաև այն, որ քննարկումների առիթ հանդիսացած նախագիծը ԵԽԽՎ օրակարգ է բերվում 2016թ-ի հունվարի 25-ին սկսվող ձմեռային նստաշրջանի նախագահությունը ստանձնող իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի օրոք: Իսպանական մամուլում մինչ օրս ցածր դիմագիծ ունեցող Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ-ում զեկուցողի կարգավիճակում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ իր պատրաստած զեկույցներում ջանասիրաբար խուսափում էր Բաքվի ղեկավարության և Ալիևի ռեժիմի դեմ արտահայտություններ կիրառելուց, ինչը պատճառ էր հանդիսացել Մարդու իրավունքների միջազգային կառույցների կողմից քննադատությունների, Ագրամունտն էլ «Ադրբեջանի ռեժիմի հետ մերձավորության» պատճառով հայտնվել էր քննադատությունների կենտրոնում:

2014թ-ի հունիսին, երբ Ագրամունտին որպես «խաբեբա» քննադատելու համար Բաքվում ձերբակալվեց Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը, Մարդու իրավունքների Դիտորդ կազմակերպությունը (Human Rights Watch) դատապարտեց այս իրավիճակը:

Իսկ Եվրոպական Կայունության Նախաձեռնություն կազմակերպությունը (European Stability Initiative) «Ադրբեջանում կանոնավոր կերպով մարդու իրավունքների խախտումը քողարկելու» փաստարկով 2013թ-ին իր գործունեության ժամկետի ընթացքում Ագրամունտին ստիպել էր հրաժարական ներկայացնել զեկուցողի պաշտոնից»:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Demokrathaber» պարբերականի  հոդվածի ամբողջական թարգմանությունը՝ Diplomat.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031