Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը առողջություն մաղթեց Տեր-Պետրոսյանին

Հունվար 20,2016 15:13

Հունվարի 20-ին կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որ աշխատանքի էր եկել հենակներով, չցանկացավ մեկնաբանություն անել իր առողջության վերաբերյալ:

«Առողջությունը մարդու կյանքի այն ոլորտներից է, որը խիստ անձնական է, հետեւաբար այդ մասին ինֆորմացիան էլ շատ անձնական է: Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ այն հազարավոր քաղաքացիներին, լրագրողներին ու մարդկանց, որոնք իրենց զորակցությունն էին հայտնում ինձ այս օրերին:Հասկանում եմ, որ հանրային կերպար լինելը ենթադրում է նաեւ անառողջ ուշադրություն առողջության հանդեպ: Երեւի թե մեզ՝ հրապարակային գործիչներին պետք է սովորել նաեւ այս ուշադրությանը: Մամուլում ու հանրության շրջանում էլ պետք է մի քիչ այլ մշակույթ ձեւավորվի, թե չէ ընդդիմախոսի այդ խնդիրներով ուրախանալը կարող է վկայել քաղաքական թուլության մասին: Կարծում եմ՝ շատ ավելի պատվաբեր եւ հաճելի է հաղթել լիարժեք առողջական լավ վիճակում գտնվողին»,- ասաց նախարարը:

Նա չցանկացավ կրթության ոլորտից զատ այլ թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ անել:

Նշեց, որ բժիշկների լուռ անհամաձայնությամբ օրվա երկրորդ կեսից աշխատանքի է լինում մինչեւ ուշ երեկո, իսկ պաշտոնական լիազորությունները դեռեւս ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի վրա են:

Արմեն Աշոտյանը պատասխանելով Ա1+ի թղթակցի հարցին՝ արդյոք այն վայրում, որտեղ կոտրել է ոտքը, ձյունը մաքրվա՞ծ էր, ասաց. «Ոտքիս հետ կապված պատահար է տեղի ունեցել մասնավոր տարածքում, հետեւաբար որեւէ պետական գերատեսչություն պատահարի հետ առնչություն չուներ»:

Նա նաեւ առողջություն մաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդգծելով, որ բոլոր քաղաքական գործիչները պետք է լինեն առողջ, իսկ քաղաքական պայքարը պետք է կայանա արդար կանոններով;

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031