Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կրկին հանդիպել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ ծառայակիցների կողմից դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողներին։ Հայկազ Բարսեղյանի ծնողները ԲՀԿ նախագահին ներկայացրել են դատավարության ընթացքն ու իրենց որոշ մտահոգությունները։ Դատական պրոցեսի հետ կապված ներկայացված մտահոգությունների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը զրուցել է գործը քննող դատավորի հետ եւ սպանված կուրսանտի ծնողներին փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն։
ԲՀԿ ներկայացուցիչները ներկա կլինեն փետրվարի 4-ին նշանակված դատական հաջորդ նիստին։
ԲՀԿ մամուլի ծառայություն
Նաիրա Զոհրաբյանը միջամտում է արդարադատությանը: Խելքիդ ձյուն գա այ կեղծ բարեպաշտ, գնա քվեարկածդ Սահնանադրությունը կարդա…