Լրահոս
Օրվա լրահոսը

80 միլիարդ դրամ հարկ չենք հավաքել, փոխարենը 48 միլիարդ դրամ վարկ ենք վերցրել (Տեսանյութ)

Հունվար 20,2016 14:42

Անցյալ տարի հարկային եկամուտների պլանը 80 մլրդ դրամով թերակատարվել է, ինչի պատճառով կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավվել: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ մոտ 48 միլիարդ դրամի վարկ ենք վերցրել:

Ըստ նրա, բյուջեի եկամուտների թերակատարման պատճառը ՀՆԱ-ի՝ նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ ունենալն էր:

Պավել Սաֆարյանը հավաստիացրեց, որ կառավարությունն, այնուամենայնիվ, կարողացել է իր վրա դրված ծախսային պարտավորությունները կատարել. «Վարկերի հաշվին, ծախսերի ավելի օպտիմալ կատարման հաշվին, որովհետև բացի վարկերից, որը լրացուցիչ աղբյուր հանդիսացավ այդ ծախսերը կատարելու, նաև որոշակի ծախսեր չկատարվեցին, բայց դրանք ոչ աշխատավարձեր էին, ոչ սոցիալական ծախսեր էին»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031