Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը, համաձայն որոնց` վարչապետը դժգոհ է Կարեն Ճշմարիտյանի աշխատանքից եւ պատրաստվում է նրա պորտֆելը հանձնել մեկ ուրիշին:
Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Բամբասանքները չեմ մեկնաբանում» եւ, որ լրագրողներից է լսել այդ լուրերի մասին:
Այն հարցին, թե համաձայն տեղեկությունների՝ մեկնելու եք արձակուրդ ու չվերադառնաք արձակուրդից, պարոն Ճշմարիտյանն ասաց` «Ես արդեն եղել եմ արձակուրդում»:
Նրա խոսքերով. «Ես կուզեի, որ դուք ուշադրություն դարձնեիք ոչ թե այս օբյեկտն ումն է, ով է նախարար, ուշադրություն դարձրեք, թե ով ինչ է անում: Գրում են, խոսում են, իսկ մենք մեր գործն ենք անում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ