ermenihaber.am. Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում պարետային ժամի դադարեցումից հետո առաջին անգամ փողոցներում արված լուսանկարները դաժան տեսարաններ են պատկերել:
Պարետային ժամը, որը սկսվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, դադարեցվել է մասնակի՝ շուրջօրյա պարետային ժամը փոխարինվել է գիշերայինով: Բնակիչները կարող են փողոց դուրս գալ առավոտյան 05:00-ից մինչև 18:00-ը:
Թուրքական «Cumhuriyet» թերթը գրում է, որ պարետային ժամը հանվելուց հետո անգամ ժողովուրդը դուրս չի գալիս տներից՝ վախենալով դիպուկահարներից: Սիլոփիի շրջանում որոշ շենքերը ավերվել են, 7 թաղամասում ջրի և կոյուղու ցանց ամբողջությամբ ոչնչացվել է:
Թերթը գրում է, որ ուշադրության են գրավում հատկապես շենքերի պատերին արված գրությունները. «Հայ բճեր», «Յալչընհանի թիմ», «PÖH» (Ոստիկանության հատուկ գործողություններ): Փողոցներում լիքն են կենդանիների դիակները, որոնք, ըստ բնակիչների տեղեկությունները, կամ գնդակահարվել են կամ սատկել սովից:
Կարդացեք նաև