Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գոտիներում ապրող 35 անպտուղ ամուսնական զույգեր կօգտվեն փորձանոթային բեղմնավորման հնարավորությունից

Հունվար 20,2016 14:05

ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց, որ 2015 թվականին կառավարության 2 որոշում կա անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման մասին: «Առաջին որոշման մեջ ներգրավված են սոցիալապես անապահով խմբերը` այսինքն «Փարոս» համակարգում ներգրավված անպտուղ զույգերը, իսկ վերջին` դեկտեմբեր ամսվա որոշման մեջ, մենք այսօր հնարավորություն կունենանք 2015 թվականի ընթացքում 35 անպտուղ ամուսնական զույգերին, որոնք ապրում են սահմանամերձ գոտիներում եւ հատկապես, առաջնահերթությունը կտրվի սահմանապահ գյուղական համայնքներին` օգտվելու փորձանոթային բեղմնավորման հնարավորությունից, որը բավականին թանկ, դժվարամատչելի ծառայություն է»,- նշեց տիկին Ավագյանը:

Նա խոսելով Հայաստանում մայրական եւ մանկական մահացությունների մասին` նշեց, որ 2010-2011 թվականներին մանկական մահացությունը 23 տոկոսով նվազել է, իսկ մայրական մահացությունը վերջին տարիներին կրճատվել է 15-20 տոկոսով:

Տիկին Ավագյանը նշեց, որ Հայաստանը մանկական եւ մայրական մահացությունների կառուցվածքով մոտենում է զարգացած երկրներին: «Անցյալ տարի մահացել են 5 կին, որոնցից եւ ոչ մեկը չի մահացել մանկաբարձական բարդությունից, այսինքն` հղիության հետ կապված բարդությունից, չի մահացել արյունահոսությունից, պրեկլամսիայից, սեպսիսից (արյան վարակում), աբորտից»,-ասաց տիկին Ավագյանը:

Ըստ նրա, այս 4 պատճառները զարգացող երկրների մայրական մահացության կառուցվածքի հիմնական պատճառներն են. «Դժբախտաբար մեզ մոտ կանայք մահանում են սրտի հիվանդությունից, երիկամային անբավարարությունից, հիպերտոնիկ հիվանդություններից, արյան հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից»:

Գայանե Ավագյանը նշեց, որ անցած տարի ունեցել ենք 1 սրտային ծանր ախտաբանության մահ, 2 թոքաբորբից մահ եւ մեկը` արյան հիվանդություն` լյարդ, երիկամներ:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ Հայաստանը դասվում է աշխարհի ցածր մանկական եւ մայրական մահացություն ունեցող երկրների շարքին»,- ասաց տիկին Ավագյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031