Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրանը իրապես հետաքրքրված քաղաքական սուբյեկտներից մեկն է, որ Ղարաբաղն իր ստատուս քվոն պահպանի»

Հունվար 20,2016 13:45

«Իմ կարծիքով՝ Հայաստանի համար առաջին ռազմական դաշնակիցը, ինչքան էլ որ հասարակության որոշ հատվածի կարող է դուր չգալ, Ռուսաստանը չէ, այլ` Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- հունվարի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա համարում է, որ Իրանը իրապես հետաքրքրված քաղաքական սուբյեկտներից մեկն է, որ Ղարաբաղն իր ստատուս քվոն պահպանի, եւ Ադրբեջանը հնարավորություն չունենա կենսագործել իր նկրտումները: Ըստ նրա, դրանով են պայմանավորված Իրանի կողմից Հայաստանի դերակատարման ավելի լուրջ մոտեցումները, քան Հայաստանը միջազգային ասպարեզում իր տեսակարար կշռով կարող է խաղալ:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին ՝ Արտակ Մանուկյանն ասաց, որ երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները գործում էին, Հայաստանը այլընտրանքի բացակայության պայմաններում էր համագործակցում, բայց երբ որ պատժամիջոցները դուրս մղվեցին՝ Հայաստանը պետք է մրցակցի. «Այսինքն՝ սա ոչ միայն հնարավորություն է, բայց հնարավորություն է միայն այն դեպքում, երբ կառավարությունը փորձում է մրցակցել: Եթե չի փոխում իր առաջարկած ռեսուրսները կամ առաջարկված մոդելը կամ առաջարկված այն, ինչ որ ավանդական եղել է, հասկանալի է, որ մենք ինչ-որ հաջողություններ չենք ունենա: Ինքն արդեն իսկ պատրաստ է այդ փողը ծախսել, բայց համապատասխան առաջարկի դեպքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031