Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգեւորական. «Սուրբ Վալենտինի տոնի հանդեպ հետաքրքրությունը պակասում է» (Տեսանյութ)

Հունվար 20,2016 13:27

«Կարծում եմ` անիմաստ է հակադրություն տեսնել Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի տոների միջեւ: Որպես հոգեւորական, իմ իրավունքն է իմ ժողովրդին ասելու, որ պետք է պահել ազգային-եկեղեցականը: Եվ սա շատ բնական է: Վալենտինի տոնը մերը չէ, չենք ասում՝ լավն է, թե վատ: Ընտրությունը յուրաքանչյուրինն է: Մարդ ազատ է ընտրության հարցում, եկեղեցին չի պարտադրում նշել այս կամ այն տոնը»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի Քահանա Արթենյանը՝ խոսելով Սուրբ Վալենտինի տոնի մասին: Նա ասաց, որ այդ տոնի հանդեպ հետաքրքրությունը պակասում է, եւ դա եկեղեցու քարոզչության շնորհիվ է:

Aravot.am-ը հոգեւորականից հետաքրքրվեց, թե որտեղ են Սուրբ Վալենտինի տոնի ակունքները. «Իրականում այդ տոնի հիմքերն աղոտ են: Կաթոլիկ եկեղեցին Վալենտին անունով երկու սուրբ ունի, որոնց հաճախ շփոթում են: Արեւմտյան երկրներում Վալենտինի տոնը վաղուց կոմերցիոն է դարձել եւ կորցրել ակունքները: Կարեւորվում է առեւտուրը, բացիկները եւ հուշանվերները: Այդ տոնը Հայաստան է մտել եվրոպական մշակույթից՝ շարունակելով լինել կոմերցիոն»:

Տեր Եսային չի կարծում, թե այդ տոնի մեջ հոգեւոր լուրջ զգացումներ եւ ապրումներ պետք է տեսնել. «Գուցե ոչ մեկ չգիտի այդ տոնի ակունքների մասին, բայց քանի որ այն առիթ է շնորհավորելու եւ նվերներ անելու, տարածվեց նաեւ Հայաստանում: Բայց եթե ուզում ենք բարի խոսքեր ասել եւ նվերներ անել, պարտադիր չէ տոնի սպասել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031