Այսօր՝ հունվարի 20-ին, լրանում է Կրկժանի ազատագրման 24-րդ տարեդարձը:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղյան ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել ռազմական հենակետի ոչնչացման օպերացիային և ընդամենը հաշված ժամերի ընթացքում, թշնամուն դուրս մղել իրենց զբաղեցրած դիրքից:
Կրկժանի թաղապետ, ազատամարտիկ Վլադիմիր Մուսայելյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանցիները թվաքանակով գերազանցում էին հայ ազատամարտիկներին:
«Այդ հրաշունչ օրերին մեր տունն ու օջախն էինք ազատագրում ու պաշտպանում, որովհետև, մենք գնալու ուրիշ տեղ չունեինք, իսկ ադրբեջանցիներն, որ էությամբ գող ու վախկոտ են, ամեն գնով ուզում էին տիրանալ մեր հայրենի հողին: Ազերիները թաղամասում արդեն հասցրել էին շուրջ 18 տուն հրդեհել ու թալանել: Այդ տները մենք հետագայում վերանորոգել և շենացրել ենք»,-ասել է Վ. Մուսայելյանը և ընդգծել,-մեր հայրենի օջախները պաշտպանելու նպատակն է, որ մեզ ուժ ու կորով է տվել, մղել անձնազոհության»:
Ազատամարտիկի խոսքով՝ կրկժանցիները մասնակցել են նաև այլ մարտական գործողությունների, պատահական չէ , որ Արցախյան գոյապայքարի ընթացքում Կրկժան թաղամասը տվել է շուրջ 20 զոհ:
Կարդացեք նաև
«Կրկժանի ազատագրման 24-րդ տարեդարձի կապակցությամբ իրականացել է մեր երազանքը. թաղամասում Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցվել»,- գոհունակությամբ նշել է Վ. Մուսայելյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում