Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական վիճակը, նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահանջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց. համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար: Նման որոշման հիմք հանդիսացել է նաև այն փաստը, որ վճարովի ավտոկայանատեղիներից համայնքային բյուջե տարեկան մուտքագրվում էր չնչին գումար:
Ի նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող քաղաքացիների աշխատատեղի խնդիրը՝ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է նրանց ապահովել աշխատանքով: Ցանկություն հայտնողները կարող են դիմել Գյումրու քաղաքապետարան:
Գյումրու քաղաքապետարան