Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիևյան կամրջի տակ՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, սպայական ջոկի տեսուչները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, իսկ «Սանիթեք» ընկերությունը չի փորձել մատը մատին խփել և նշված հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, որտեղից խոստացան, որ «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները կարճ ժանամակում կժամանեն, սակայն 2 ժամից ավելի նրանք չժամանեցին, ինչը կրկին անգամ ստիպեց վարորդներին ամենավերջին խոսքերով «հիշել» «Սանիթեք»-ին:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com-ի կայքում