Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «ԵԽԽՎ-ում իրավիճակը կարելի է շտկել»

Հունվար 20,2016 12:45

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գիտի`ինչպե՞ս լուծել ԵԽԽՎ-ում առաջացած Հայաստանի ճգնաժամը:

Հիշեցնենք, հունվարի 25-ին Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Oրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը՝ ԼՂՀ-ի, մյուսը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ:

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին «դեմ» քվեարկած կամ «դեմ» հանդիսացող պատգամավորների`իրենց երկրների խորհրդարանների այն խմբակցությունների հետ պետք է կապվել, որի անդամ են այդ մարդիկ: «Պետք է կապվեն եւ ճշտեն, այդ պատգամավորների դիրքորոշումը համապատասխանո՞ւմ է իրենց երկրների խորհրդարանի, իրենց խմբակցությունների դիրքորոշմանը: Ոչ մի երկրում ոչ մի խմբակցություն նման անհեթեթ դիրքորոշում չունի`ասում են Մինսկի խումբ կա, զբաղվում է այդ հարցով, շատ լավ է, թող շարունակի զբաղվել»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց քաղաքագետը`հավելելով, որ եթե այդ կերպ վարվենք, ԵԽԽՎ-ում մեզ դեմ պատգամավորներից կեսը ետ կկանգնի իր դիրքորոշումից:

Aravot.am-ի հարցին`հայտնի է, որ Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված, Եվրոպական ատյաններում քաղաքական որոշում ընդունվեց այս զեկույցների մասով, Ստեփան Գրիգորյանը հակադարձեց. «Այո, ճիշտ եք, քաղաքական որոշում կար, բայց ինչպե՞ս եղավ, որ բացասականն աշխատեց միայն ԵԽԽՎ-ում: ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵՄ պառլամենտում այդ փաստարկը չաշխատեց»: Այստեղ քաղաքագետը նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության «անհաջող աշխատանք կամ աշխատանքում սխալներ» է տեսնում: Գումարվեց նաեւ այն, որ իրենց երկրներում եկած ընդդիմադիր պատգամավորներ էին:

Նկատելով, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերին «կողմ» պատգամավորները հիմնականում իրենց երկրներում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ են, բանախոսը առաջարկում է. «Թող մեր ընդդիմադիրներին գործուղեն այդ երկրներ: Խմբակցությունները թող իրենց պատգամավորներին «կանչեն նա կավյոռ»:

Նա պարզունակ է համարում այն, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակներից հնչող հայհոյանքներին մերոնք պատասխանում են, քանի որ կարծում է, որ լուրջ գործիչներին այդպիսի խոսակցությունները պատիվ չեն բերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031