Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Ռեյտինգային պատգամավոր ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, թե ով ինչքան կարող է կեղծել». «ՉԻ»

Հունվար 20,2016 11:44

«ՉԻ» տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեն «հորով-մորով» անելուց հետո իշխանությունները որոշել են գարնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայում քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մինչ սահմանադրական հանրաքվեի անցկացումը նշել էր, որ նոր սահմանադրությունը լի է լինելու սարսափելի ծուղակներով։ «ՉԻ» հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց, որ իր կանխատեսած «ծուղակները» վերաբերում են ապագա քաղաքական հարաբերություններին, որտեղ բավականին մեծ հարցականներ կան ե՛ւ իշխանության տարբեր ճյուղերի հարաբերությունների մեջ, ե՛ւ նաեւ՝ ռազմական ղեկավարության հարցում։

– Ըստ Ձեզ, եթե ռեյտինգային քվեարկություն կատարվի եւ գործի 50/50 համամասնությունը, հանրությունը կկարողանա՞ նման ընտրություն կատարել, Հայաստանում կա՞ն նախկինում մեծամասնականով անցած ռեյտինգային պատգամավորներ։

– Ռեյտինգային պատգամավոր ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, թե ով ինչքան կարող է կեղծել։ Իրական ընդդիմության համար (խոսքը դաշնակցության կամ ԲՀԿ-ի մասին չէ) խնդիր է դառնում կեղծիքների եւ շահագրգռելու դեմն առնելը եւ այսպես թե այնպես մենք վերադառնում ենք ընտրացուցակների խնդրին, որպեսզի քաղաքական ուժերը աշխատեն հենց այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ պետք է բնակիչների համապետական հաշվառում կատարվի, այսինքն՝ մարդահամար պետք է անցկացվի։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031