Եվ այսպես՝ ՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը։ Մեր մեջ ասած՝ որեւէ մեկը ՀՅԴ-ից այլ բան չէր էլ սպասում, որովհետեւ ի սկզբանե հասկանալի էր, որ այդ կուսակցության գերխնդիրը կերակրատաշտից օգտվելն է, իսկ հայրենասիրական բոցաշունչ ելույթներն ընդամենը գործարքին շատից-քչից պատշաճ տեսք հաղորդելու համար են հնչեցվում։
Այսինքն՝ կատարվածը բարոյականության տեսանկյունից քննարկելը բացարձակապես անիմաստ է։ Ի՞նչ բարոյականության մասին կարող է խոսք լինել, եթե գործարքի կողմերից մեկը ՀՀԿ-ն է, մյուսը՝ ՀՅԴ-ն, գործարքի առարկան էլ պետական պաշտոններն են՝ դրանցից բխող զանազան բարիքներով։
Մեզ տվյալ դեպքում բոլորովին այլ հարց է հետաքրքրում՝ իսկ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք այդ կոալիցիան։ Չէ, տեսականորեն դա նրան, իհարկե, պետք է։ Նախ՝ որպես կանոն, նա միշտ վճարում է իրեն մատուցված ծառայությունների դիմաց, եւ երկրորդ՝ միայն ՀՀԿ-ի վրա հիմնվելը մի քիչ վտանգավոր է (մեկ էլ տեսար՝ ՀՀԿ-ի ներսում հեղաշրջում եղավ, եւ ինքը «մնաց բորդյարին»)։
Բայց խնդիրը հնտեւյալն է՝ ի՞նչ կարիք կար նման առաջարկ անել հիմա, ինչո՞ւ չէր կարելի սպասել 2017թ. ընտրություններին եւ միայն դրանց արդյունքների հրապարակումից հետո նման առաջարկ անել՝ եթե, իհարկե, ՀՅԴ-ն հաղթահարի 5 տոկոսի արգելքը եւ հայտնվի խորհրդարանում։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում