Այն, որ Հրազդանում ընտրությունները մշտապես թեժ են եղել, որեւէ մեկի մոտ կասկած չկա, քանի որ ամենաքաղաքականացված ընտրությունները եւ իրական մրցակցությունը հաճախ հենց այդ քաղաքում են եղել։ Ընդ որում, վերջին ընտրությունները, երբ Արամ Դանիելյանն էլի քաղաքապետ դարձավ, կեղծիքների նոր մեխանիզմի գործադրման արդյունքում հաջողվեց միայն։ Բայց պարզվում է՝ նրան չի մտահոգում այդ հանգամանքը, քաղաքապետը 12 տարուց ավել պաշտոնավարելով այդ համայնքում՝ դեռ չի հոգնել եւ կրկին հայտարարում է քաղաքապետ վերընտրվելու իր մտադրությունների մասին։
Նա ինչպես տեղական հեռուստաեթերից, այնպես էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է նորից առաջադրվել Հրազդանի քաղաքապետի պաշտոնում, քանի որ կիսատ թողած գործեր ունի։ Հավանաբար դեռ տարածքներ կան վաճառելու, պետք է ավարտին հասցնի, նոր գնա։
Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Արամ Դանիելյանը չունի առաջվա հովանավորին՝ ի դեմս Կոտայքի մարզպետի։ Նախկինում նրան «տերություն էր անում» Կովալենկո Շահգալդյանը, սակայն պապիկն այլեւս մարզպետ չէ, նրան ուղարկել են «պատվավոր հանգստի»՝ ՀՀ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով։
Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ամեն ինչ անում է՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում իր մտերիմին՝ Տիգրան Ներսիսյանին հասցնելու համար։
Կարդացեք նաև
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում