«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արթուր Սանթրոսյանը հայտնեց, որ իրավապահներն իրեն եւս հարցաքննել են. «Իրավապահները եկան, գնացին Արթուրի պապիկի տնակը, որը մեր համայնքում է, այնտեղ խուզարկեցին»։
Ըստ նրա՝ ինքը տեղյակ չէ, որ Արթուր Վարդանյանը խմբի անդամների հետ համայնքում ինչ զորավարժություն է իրականացրել. «Գիտեմ, որ Արթուրը իր ընկերոջ հետ եկել էր մեր համայնք, մի քանի օր մնացել է, ինչը ես հետո եմ իմացել, որ մենակ չի եղել, ընկերոջ հետ է։ Որոշ ժամանակ անց էլ Արթուրը իր բարեկամների հետ եկել էր պապիկի գերեզմաններ ու գնացել։ Այլ տարօրինակ բան չեմ նկատել։ Զորավարժություն, նման բան չգիտեմ»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում