«Հայկական վերածնունդ» միավորումը, որի միջոցով Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը մտադրվել է մասնակցել 2017 թվականի համապետական ընտրություններին՝ առաջիկայում դառնալու է կուսակցություն։ Այդ մասին հայտնեց միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը։
Ըստ նրա՝ միավորման մաս կազմող մի քանի կուսակցություններ արդեն համաձայնություն են տվել, որ միավորվեն եւ ստեղծեն «Հայկական վերածնունդ» կուսակցություն, իսկ մյուսներում քննարկումները շարունակվում են։ Չի բացառվում, որ որոշ կուսակցություններ այս ընթացքում նաեւ լուծարվեն՝ դառնալու նոր ստեղծվելիք կուսակցության անդամ։ Դա, ըստ Մակարյանի, իրենց որոշելիքն է:
Արդյոք կլուծարվի՞ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Այդ մասին զրուցեցինք ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ։
– Պարոն Միսակյան, «Հայկական վերածնունդ» միավորումն առաջիկայում կուսակցություն է դառնալու։ ՕԵԿ-ը կլուծարվի՞՝ միանալու համար կուսակցությանը։
Կարդացեք նաև
– Առաջիկայում կլինի համագումար եւ կհիմնադրվի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ Երբ որ քննարկումները կավարտվեն՝ բոլորը այդ մասին կիմանան։
Մի բան հիմա պարզ է, որ ՕԵԿ-ը դառնում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից մեկը։
– Ի՞նչ է դա նշանակում։
– Դա նշանակում է, որ ՕԵԿ-ը եւ մի քանի այլ կուսակցություններ հիմնադրում են «Հայկական վերածնունդ» անվանումով կուսակցություն։
– Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ կուսակցությունը կուսակցություն է հիմնադրում։ Հետո էլ կուսակցությունը կուսակցության կազմում ընտրությունների՞ է մասնակցելու։ ՕԵԿ-ը լուծարվելո՞ւ է:
– Լուծարման մասին խոսք չկա։ Թե այլ զարգացումներ հետագայում կլինեն՝ չեմ կարող ասել, բայց այս պահին դեռ չկա։ Հետագայում ընտրություններին մասնակցելու ձեւաչափը կքննարկվի եւ համապատասխան որոշում կկայացվի:
Սյուզան ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Արթուր Բաղդասարյա՜ն… ո՞ւր էիր կորչել, ա՛յ մարդ…
կարօտցանք… Անապատի Արեւին պէս…
ուրեմն սենց՝ նախագահը դարձել մէջտեղ հանեց քեզ…
(յառաջիկայ ընտրութիւններուն համար սովորական ճատրակաքարերը կը շարունակվին տեղաւորվիլ
չնայած որ, մեզի համար, այդքան նրբութեան ալ կարիքը չկայ, նարդին արդէն բաւարար է)